Rate this item
(0 votes)

Կորյանն իր հոբելյանական ՝ 10-րդ գոլն է հեղինակել «ԲՄԱ Խաբարովսկի»կազմում

ՌԴ-ի  առաջին դիվիզիոնի առաջնության 32-րդ տուրում «ԲՄԱ Խաբարովսկը» իր հարկի տակ այսօր հանդիպեց  Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 2-րդ թիմի հետ և հաղթեց 1:0 հաշվով:
Հաղթական գոլը 89-րդ րոպեին 11մետրանովի հստակ իրացումով խփեց ՀՀ  ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, ով խաղադաշտ էր ելել իր  թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց մրցավարի ավելացված ժամանակում:
Նշենք, որ դա 28-ամյա հայազգի   հարձակվողի մասնակցած 25 խաղում 1108րոպե խփած արդեն 10-րդ գոլն է այս մրցաշրջանում և նա ՖԱԼ-ի առաջնության  լավագույն ռմբարկուների մրցավազքում կիսում է 4-5-րդ հորիզոնականը:
50 միավորով Խաբարովսկը ներկայացնող թիմը ընթանում  է  3-րդ տեղում:  Հաջորդ՝33-րդ տուրում    ապրիլի 23-ին Աստրախանում ուժերը կչափի   «Վոլգարի» հետ, որը 20թիմերի պայքարում 34 միավորով զբաղեցնում է 15-րդ  հորզոնականը:



©2017 Armenian Soccer

back to top