Rate this item
(0 votes)

«Շիրակի» պատանի կիսապաշտպանը Արևելյան Եվրոպայի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստների թվում է

Մինչև 19 տարեկանների ՀՀ  հավաքականի և Գյումրիի «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հոլանդական Voetbalzone.nl կայքի կողմից ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստների թվում: Հետաքրքիր է, որ գյումրեցի ֆուտբոլիստը ցուցակում տեղ գտած խաղացողների շրջանում ամենաերիտասարդն է:  Հիշեցնենք ,որ Բիչախչյանն  հասցրել է արդեն փորձաշրջան անցնել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ում, բելգիական «Գենկում» և իտալական «Ֆիորենտինայում»:
Ամբողջ ցուցակը ունի հետևյալ տեսքը՝ Վահան Բիչախչյան («Շիրակ», 17 տարեկան), Ալեքսեյ Միրանչուկ («Լոկոմոտիվ» Մոսկվա, 21), Վյաչեսլավ Պոդբերյոզկին (Կրասնոդար, 24), Վիկտոր Կովալենկո («Շախտյոր» Դոնեցկ, 21), Նիկոլա Միլենկովիչ («Պարտիզան», 19), Էնիս Բարդհի («Ույպեշտ», 21), Կժիժտոֆ Պյատեկ («Կրակովիա» Կրակով, 21), Անդրեյ Իվան («Ունիվերսիտետյա» Կրայովա, 20), Դավիդ Կովանկի («Լեխ» Պոզնան, 20), Նադիմ Հաջիչ («Սարաևո», 18), Լուկա Զախովիչ («Մարիբոր», 21), Անտե Չորիչ («Դինամո» Զագրեբ, 20), Ֆիլիպ Բենկովիչ («Դինամո» Զագրեբ, 19), Բեսար Իսենի («Սկոպյե», 20), Հարիս Դուլյևիչ («Սարաևո», 23), Կրիշտիան Ֆիլիպովիչ («Սիլեկս», 20), Վյաչեսլավ Կարավաև («Սպարտա» Պրահա, 21), Միրոսլավ Կաչեր («Ժիլինա», 21), Պավել Սավիցկի («Նեման», 22), Գեորգի Կարաիշվիլի («Սաբուրտալո», 20).:


©2017 Armenian Soccer

back to top