Rate this item
(0 votes)

«Շիրակը» նույնպես պարտությամբ սկսեց Անթալիայի հավաքը

Փերվարի 11-ից  Անթայիայում  ուսումնամարզական  հավաք  անցկացնող  Գյումրիի  «Շիրակը» , երեկ  ստուգողական 1-ին  խաղում մրցեց  Ռումինիայի  բարձագույն  խմբի  առաջնությումում  1-ին  շրջանից հետո  18 թիմերի  պայքարում  11-րդ  տեղում  ընթացող Կոսատանցայի «Վիտորուլի » հետ : Հավասար  պայքարում  ընթացած  խաղում հաջողությունն  ուղեկցեց  ռումինացիներին ,որոնք խաղավերջում  խփած  գոլի  շնորհիվ  2:1  հաշվով  հաղթանակ  կորզեցին: 29-րդ  րոպեին տուգանայինի  հստակ  իրացումով  Նիկալայ  Դիկան  բացեց  խաղի հաշիվը: 57-րդ  րոպեին «Շիրակի» սենեգալցի  կիսապաշտպան  Լամիեն Լի  Յորոն  անկասելի  հուժկու  հարվածով  վերականգնեց հավասարակշռությունը: 88-րդ   րոպեին  Բենզարի  կատարած տուգանային  հարվածից հետո  «Շիրակի»  դարպասապահ  Արթուր Հարությունյանը  մեծ  ճիգերի  գնով  գնդակը  հանեց  անկյունային: Սակայն  հակառակորդի  անկյունայինի  խաղարկումից հետո   նա արդեն  անկարող  եղավ  չեզոքացնելու  Իոնուտ  Պուտանուի կատարած վտանգավոր  հարվածը :Վերջինիս խփած  գոլն էլ  ի  վերջո  2:1 հաշվով  հաղթանակ  պարգեւեց «Վիտորուլին»: Վարդան Բիչախչյանը  այս  խաղում  հնարավորություն ունեցավ  փորձարկելու  թիմում  փորձաշրջան  անցնող  աֆրիկացի լեգիոներներին: Փետրվարի 16-ին  ստուգողական  2-րդ   խաղում  ՀՀ գավաթակրի  մրցակիցը  Չեռնագորիայի  բարձրագույն  խմբի ընթացիկ առաջնութունում  9-րդ տեղը  զբաղեցնող Բիելո Պոլեի  «Յեդինստվոն » է :







©2013 Armenian Soccer

back to top