Rate this item
(0 votes)

«Միկայի» 1-ին մրցակիցը Մարկոսովի «Ուֆան» է

ՀՀ  6-ակի  գավաթակիր   Երեւանի «Միկան»  փետրվարի 12-ից ուսումնամարզական  հավաքի է  Կիպրոսի  Այա  Նապա  քաղաքում , որին  21 ֆուտբոլիստ  է  մասնակցում : Վերջիններիս  թվում  են  նաեւ «ՄԻկայի»  հիմնական  կազմում  փորձարկվող  ակումբի դուստր թիմի ՝ «Միկա-2»-ի  մի քանի խոստումնալից պատանի  ֆուտբոլիստներ : Նախապես  հայտարարվել  էր ,որ  սլովակ մասնագետ  Ժոլտ Հոռնյակի  սաները  այսօր  կայանալիք ստուգողական  1-ին  խաղում  հանդիպելու են  Լեհաստանի  2-րդ լիգայի առաջնության  առաջատարներից  մեկի՝ Բիտովի «Բիտովիայի» հետ : Սակայն «Միկայի»  պաշտոնական  կայքից  տեղեկանում ենք ,որ թիմի ծրագրերում որոշակի փոփոխություններ են կատարվել ,եւ որ, մասնավորապես , այսօր  երեւանյան  ակումբը  կմրցի  ՌԴ-ի  1-ին  դիվիզիոնի  ներկայացուցիչ  «Ուֆայի»  հետ ,իսկ միայն  արդեն 2-րդ ստուգողական խաղում ,որ տեղի կունենա նախապես   նախատեսված օրը ՝  փետրվարի 18 –ին   ուժերը  կչափի   «Բիտվիայի » հետ:

Հիշեցնենք ,որ «Ուֆայի» առաջատար  խաղացողներից  է ,  ՀՀ ազգային հավաքականի թեկնածու ,27 ամյա հարձակվող  Միխայիլ Մարկոսովը,ով  փետրվարի 5-ին  Լյուքսենբուգ ի ընտրանու  հետ   ընկերական  խաղին  վիզայի  հետ  կապված  խնդիրների  պատճառով  չկարողացավ միանալ ՀՀ  հավաքականին :Մարկոսովը ,ով  ՀՀ  ընտրանի հրավիրվելու հանգամանքով  պայմանավորված  չէր  մասնակցել «Ուֆայի»  վերջին  մի քանի  ստուգողական խաղերին , երեկ  վերջապես ասպարեզ  դուրս եկավ ,ու մասնակցեց , սերբական «Սլոբոդայի » հետ  ընկերական  խաղին :Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:  Հայ  հարձակվողը ,ով  ներկայումս «ՈՒֆայի » լավագույն ռմբարկուն է , թիմի  մեկնարակյին կազմում էր ,ու առանց փոխարինման  հանդես  եկավ  ողջ    խազում : Ի դեպ ,«ՈՒֆան» այս  հավաքի  ընթացքում 2,5 տարվա պայմանագիր է կնքել թիմի նորեկ ՝ ճապոնացի  24 -ամյա  հարձակվող Յոսուկե  Սայտոյի  հետ : Այսօր  անցկացվելք  «Միկա» - «ՈՒֆա»  հանդիպումը   կսկսվի  Երեւանի  ժամանակով  ժամը 17.15-ի,ու նրա ընթացքին կարելի է հետեւել  YOUTABE-ում   ունեցած  «ՈՒֆայի» պաշտոնական  տեսաալիքի  օգնությամբ:



©2013 Armenian Soccer

back to top