Rate this item
(0 votes)

«Բանանցը» նույնպես կխաղա Մարկոսովի «ՈՒֆայի» հետ

Ինչպես  տեղեկանում  են «Բանանցի»  մամուլի  ծառայությունից փետրվարի 12-ից  Կիպրոսում  ուսումնամարզական  2-րդ հավաքը սկսած  երեւանյան  այս  ակումբ,ը  այսօր  , այստեղ  իր  առաջին ստուգողական խաղում  հանդիպելու  է  ՌԴ-ի խմբի առաջնության մասնակից «Ուֆայի» հետ ,որը վերջին  շրջանում ավելի շատ հայտնի դարձավ  նրանով ,այս  թիմի  կազմում հանդես  է գալիս  ՀՀ ազգային  հավաքականի  թեկնածու ,27-ամյա  հարձակվող Միխայիլ Մարկոսովը :«Ուֆան» ,որ  ՌԴ-ի 1-ին  խմբի  առաջնությունում  8-րդ տեղում  է ընթանում ,երեկ  ստուգողական խաղում խոշոր ՝ 3:0  հաշվով հաղթեց ՀՀ  ընթացիկ առաջնությունում  2-րդ  տեղը  զբաղեցնող , ՀՀ 6-ակի գավաթակիր  Երեւանի «Միկային» ,իսկ  փետրվարի 18-ին  էլ  մրցելու  է ՀՀ  առաջնությունում  3-րդ  հորիզոնականում   ընթացող Դիլիջանի «Իմպուլսի» հետ :

«Բանանցի»  կազմում  Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան  Պավլո  Գրիշչեկոյից  բացի  ներկայումս  փորձարկվում են  եւս 2 ֆուտբոլիստ ,որոնք  կմասնակցեն  թիմի  առաջիկա  ստուգողական  խաղերին : Ըստ  նախնական  պայմանվորվածության փետրվարի 18-ին Վլադիմիր  Պյատենկոյի սաների հաջորդ ստուգողական հանդիպման մրցակիցը կլինի կիպրոսյան «Սալամանան», սակայն  չի  բացառվում  նաեւ,որ  մրցակիցը  կփոխվի :    





©2013 Armenian Soccer

back to top