Rate this item
(0 votes)

«Գանձասարի» անհաջողությունները շարունակվում են

Ըստ  ղազախական    PROSPORTKZ.KZ  կայքի Անթալիայում  ուսումնամարզական  հավաք անցկացնող Ղազախստանի բարձրագույն խմբի  առաջնության  նորեկ  Ուստ Կամենագրոսկի «Վոստոկը» երեկ ,  ստուգողական  խաղում  2:0  հաշվով  պարտության  է   մատնել ՀՀ առաջնության  բրոնզե  մեդալակիր Կապանի «Գանձասարին»: Հակագրոհների  մատավարությամբ  գործած  «Վոստոկը»  26-րդ  րոպեին  Պապա  Նյանգի  ջանքերով  բացել է  խաղի հաշիվը,  իսկ  խաղավարտին մոտ ՝ 88-րդ րոպեին   էլ հաշիվը կրկնապատկել է Պավել  Ուդալովը : Նկատենենք ,որ  իր  նախորդ  ստուգողական խաղում «Վոստոկը» 1:0 հաշվով  հաղթել էր  նաեւ  Ուզբեկստանի  գործող  չեմպիոն   Տաշքենդի «Պախտակորին»: Իսկ  ահա  , Սեւադա Արզումանյանի սաների համար սա  արդեն  արտասահմանյան  հավաքներում  կրած  4-րդ  անընդմեջ պարտությունն էր : Թուրքիայում  կայացած  նախորդ ՝ 1-ին ուսումամարզական  հավաքի  ժամանակ  «Գանձասարը» իր  բոլոր 3 մրցակիցներին  զիջել  էր ,այդ  թվում  նաեւ  0:4 հաշվով  2012-ի  Ղազախստանի առաջնությունում  7-րդ  տեղը զբաղեցրած Շիմքենդի «Օրդաբասին»:Հավելենք նաեւ ,որ ըստ  նախնական պայմանվորվածության   փետրվարի 24-ին  «Վոստոկի» հետ ընկերական հանդիպում  կանցկացնի  նաեւ  ՀՀ  փոխչեմպիոն  Երեւանի «Փյունիկը»: «Գանձասարի»  հաջորդ  ստուգողական  հանդիպումների  մրցակիցների մասին  կտեղեկացնենք  լրացուցիչ:  






©2013 Armenian Soccer

back to top