Բաթումիում ուսումնամարզական հավաքը շարունակող Երեւանի «Արարատը» ,երեկ ստուգողական 2-րդ խաղում ոչ-ոքի ՝ 2:2 է խաղացել Վրաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 8-րդ տեղում ընթացող Մարտվիլիի «Մերանիի» հետ : «Արարատի» մամուլի ծառայության տեղեկացմամբ , խաղադաշտում ծագած վեճի եւ ծեծկռտուքի պատճառով հանդիպումը 70-րդ րոպեին ընդհատվել ու անավարտ է մնացել : 2-րդ խաղակեսի միջնամասում ,երբ Գեւորգ Նռանյանի խփած 2 գոլերի շնորհիվ «Արարատը» 2:0 հաշվով առջեւում էր ,մրցավարը նախ կասկածելի 11 մետրանոց է նշանակել «Արարատի» դարպասին ,որի օգնությամբ «Մերանին» կրճատել է հաշվի մեջ եղած տարբերությունը: Ապա , 5րոպեն անց , երբ դեռ լիովին չէին հանդարտվել մրցավարի բացահայտ կողմապահությունից առաջացած լարվածության կրքերը , վերջինս նոր կոպիտ վրիպում թույլ տալով «Արարատի» դարպասին անհարկի տուգանային է նշանակել , որի իրացումից հետո հաշիվը հավասարվել է: Դրան հաջորդած դրվագում «Մերանիի» ֆուտբոլիստներից մեկը «Արարատի» խաղացողի նկատմամբ ակնհաըտ կոպիտ խաղ ցուցադրելու համար հեռացվել ,ինչից հետո 2 թիմի ֆուտբոլիստներ մասնակցությամբ խաղադաշտում վեճ ու ծեծկռտուք սկսվել : Գործին ստիպված միջամտել են թիմերի մարզիչները եւ նրանց որոշմամբ հանդիպումը 70 –րդ րոպեին դադարեցվել է :
«Մերանի » գլխավոր մարզիչ Արչիլ Չխաբերիձեն խաղի ավարտից հետո «Արարատ» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանից մրցավարների գործողություննրի համար ներողություն է խնդրել : Ըստ նախնական պայմանավորվածության «Արարատը» փետրվարի 18-ին ստուգողական 3-րդ խաղում ուժերը չափելու է Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության հետնապահ Փոթիի «Կոլխեթիի» հետ ,որի կազմում ներկայումս ելույթ է ունենում վերջին տարիներին Հայաստանում ,եւ մասնավորապես նաեւ «Արարատում» հանդես եկած փորձառու կիսապաշտպան Գեորգի Կրասովսկին:
©2013 Armenian Soccer