Rate this item
(0 votes)

«Գանձասարը» չկարողացավ հաղթել ղազախական «Օկժետպեսին»

Անթալիայում  ուսումնամարզական  հավաքը  շարունակող  Կապանի «Գանձասարը »  ստուգողական  խաղում  փորձության  ենթարկեց ղազախական  հերթական  թիմին ՝ Կոկչետավի «Օկժետպեսին» : Վերջինս,  2012-ի  Ղազախստանի   բարձրագույն խմբի առաջնությաունում   եզրափակել  էր  մրցաշարային աղյուսակը ու այս տարի պայքարը  ստիպված  կլինի  սկսել 1-ին  խմբից:  Մրցակցի դարպասը  գրավելու ջանքերն   այս անգամ  էլ  ապարդյուն  անցան ,ու գրանցվեց  գոլազուրկ ոչ-ոքի : «Գանձասարի »  գլխավոր  մարզիչ Սեւադա Արզումանյանը  խաղից հետո  հայտնեց ,որ թեեւ  ունեցած որոշակի առավելության ը այդպես էլ չկարողացան իրացնել նպաստավոր պահերից եւ ոչ մեկը : Դրականը թերեւս այն էր ,որ «Գանձասարը »  վերջապես ընդհատեց  անհաջողությունների  շարքը ,եւ 4 անընդմեջ պարտություններից հետո կարողացավ  առաջին  ոչ-ոքին խաղալ :  Նկատենք ,որ  նույն օրը երեկոյան «Օկժետպեսը »  եւս մեկ ստուգողական  խաղ անցկացրեց ,որտեղ  1:0 հաշվով  առավելության հասավ  հունգարական «Վաշաշի»  նկատամմաբ :

Ի դեպ  , այս տարի ուսումնամարզական  հավաքների   ժամանակ  ղազախական ակումբների  հետ  «Գանձասարը»  արդեն  3-րդ հանդիպումն էր անցկացնում : Նախորդ  երկուսում  հաջողությունը  ուղեկցել էր Ղազախստանի  ներկայացուցիչնեին : Անցած  հավաքի  վերջին  խաղում Արզումանյանի  սաները 0:4  հաշվով  զիջել էին  2012-ին  Ղազախստանի առաջնությունւմ  7-րդ   տեղը գրաված ,այդ երկրի սուպերգավաթակիր՝ Շիմքենդի «Օրդաբասին» ,իսկ  այս  հավաքի ստուգողական  1-ին խաղում  էլ ՝ 0:2 հաշվով Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ ՝ Ուստ Կամենագորսկի  «Վոստոկին» :  


©2013 Armenian Soccer

back to top