Rate this item
(0 votes)

Տիգրան Եսանյանը.«Մենք չեն սխավել և խաղացողների ճիշտ ընտրություն ենք կատարել»

Հ 1-ին խմբի առաջնոթւյան  առաջատար «Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը ակումբի մամուլի ծառայության տված հարցազրույցում խոսել է թիմի հաջողությունների և անելիքների մասին.
«Մեր թիմը Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում  բարձունքում է: Սա բոլորիս աշխատանքի արդյունքն է: Մենք չենք սխալվել և ընտրել ենք ճիշտ ֆուտբոլիստներ, կազմել ենք լավ թիմ և խաղերին հիմնականում ճիշտ մարտավարություն ենք ընտրում:
Առաջինը` թիմը միասնական է, տակտիկապես գրագետ է խաղում, ֆիզիկապես պատրաստ է, բալանսավորված, ունի լավ մարզչական շտաբ, լավ նախագահ: Այս ամենը գումարվում է իրար և բերում է հաջողություն թիմին:
Անպայման հզորացնելու ենք թիմը, ներգրավվելու ենք նոր ֆուտբոլիստներ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ և առաջին տեղը պահպանենք, և թիմը հզորացնենք, որպեսզի հաջորդ տարի բարձրագույն խմբում ավելի ուժեղ լինենք», - նշել է Տիգրան Եսայանը:


©2017 Armenian Soccer

back to top