Rate this item
(0 votes)

«Փյունիկը» բողոք է ներկայացրել ՀՖՖ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը  Հայաստանի  բարձրագույն խմբի  առաջնության 14-րդ տուրի  նոյեմբերի 24-ի  կայացած «Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղի(1:0) մրցավարության հետ կապված  բողոք է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:  Այս մասին «Փյունիկի»   մամուլի ծառայությունն այսպիսի  հայտարարություն է տարածել.
«Հանդիպման 19-րդ րոպեին «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող էր դուրս գալ դարպասապահի դեմ մեն մենակ, սակայն վայր ընկավ մրցակցի հետ պայքարի արդյունքում: Մրցավարը այդ դրվագում կանոնների խախտում չնկատեց: Արդյունքում «Փյունիկը» պարտվեց նվազագույն հաշվով:
«Փյունիկ ֆուտբոլային ակումբը գտնում է, որ այդ դրվագում կար բացահայտ խախտում, այդ պատճառով բողոքարկել է խաղի մրցավարությունը»:


©2017 Armenian Soccer

back to top