Rate this item
(0 votes)

«Գանձասարը» չկարողացավ դիմակայել նաեւ ռումինական «Ունիվերսիտատաեա Կլուժին»

Անթալիայում  ուսումնամարզական  հավաքը  շարունակող  ՀՀ առաջնության  բրոնզե  մեդալակիր  Կապանի  «Գանձասարը» ,երեկ  իր ստուգողական  3-րդ խաղում  եւս  անհաջողության  մատնվեց: Ռումինիայի  բարձրագույն  խմբի  ընթացիկ  առաջնությունում  բավական  համեստ ՝ 16-րդ տեղը զբաղեցնող «Ունիվերսիտատեա  Կլուժի »  հետ  մրցամարտում  Սեւադա  Արզումանյանի սաները  ճիշտ  է թիմի նորեկ ՝ բրազիլացի Վիլյամ  Պոտկերի  ջանքերով  1-ին խաղակեսում բաց արին խաղի հաշիվը ,սակայն հետագայում  հակառակորդին   հաջողվեց  2գոլ  խփել ,ու  2:1  հաշվով  կամային հաղթանակ տոնել : Անհաշտ  պայքարում , հորդառատ անձրեւի պայմաններում  ընթացած  խաղում  վնասվածք  ստացավ «Գանձասարի» նորեկ  Սամվել Մելքոնյանը :Բացի այդ կարմիր քարտի արժանացան եւ խաղադաշտից  հեռացվեցին «Գանձասարի» 2  խաղացողներ ՝Գորան Օբրադովիչն  ու Վիլյամ Պոտկեր: Վնասվածքների  պատճառով  այս հանդիպմանը  չկարողացան   մասնակցել թիմի առանցքային խաղացողներից  երկուսը ՝ Նոա Կասուլեն եւ Արտակ Դաշյանը: Ի դեպ, վնասվածքի  պատճառով  այս հավաքին  չի  մասնակցում  թիմի ավագ Արմեն Տատինցյանը:

Նկատենք նաեւ  ,որ ռումինական  ակումբը   «Գանձասարի» հետ  խաղից   2 օր առաջ  անցկացրած ստուգողական խաղում   3:1 հաշվով  պարտության  էր  մատնել  նաեւ Լիտվայի  գործող չեմպիոն  Պանեւեժիսի  «Էկրանասին» : Նախատեսվում է ,որ մինչեւ այս հավաքի ավարտը ՝ փետրվարի 25-ը Արզումանյանի  սաները  Բելեկում դեռ  3 ստուգողական  հանդիպում  էլ  կանցկացնեն :








©2013 Armenian Soccer

back to top