Rate this item
(0 votes)

Հենրիխ Մխիթարյանը բավարարվեց միայն գոլային փոխանցումով

Եվրոպայի  չեմպիոնների  լիգայի 1/8-րդ  եզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի » հետ  մարտի 5-ի  պատասխան  արտագնա  հանդիպմանը նախապատրաստվող  Դոնեցկի  «Շախտյորը»  փետրվարի 15 –ից կարճատեւ  ուսումնամարզական  հավաքի  է  մեկնել Անթալիա : Նախապես  պլանավորված  էր ,որ այստեղ  Միրչա  Լուչեսկույի սաները 9 օրում  5 ստուգողական  հանդիպում  կունենան :Դրանցից  առաջինում, երեկ  Հենրիխ  Մխիթարյանի  թիմի  մրցակիցը  Ռումինիայի առաջնությունում 8-րդ  տեղում ընթացող  «Բրաշովն »էր :Հանդիպումն  անցավ Ուկրաինայի  չեմպիոնի  բացահայտ  առավելությամբ ,որն  էր մրցակցին պարտության  մատնեց 3 :0 հաշվով : ՀՀ  ազգային  հավաքականի կիսապաշտպանը  այս անգամ  «Շախտյորի » կազմում  գոլի  հեղինակ չդարձավ ,այլ բավարարվեց միայն գոլային փոխանցումով : 2-րդ խաղակեսի սկզբում  ասպարեզ  դուրս եկած  Հենրիխի  հաշվենկատ ու գեղեցիկ  փոխանցումից  հետո 73-րդ րոպեին Էդուարդոն  իր  թիմի 3 –րդ գոլը   խփեց :

Վաղը  Լուչեսկուի  սաները հարաբերությունները  կպարզեն  Դանիայի  սուպերլիգաի առաջնությունում  5-րդ  տեղում  ընթացող   «Ռանդերսի » հետ ,իսկ 1 անց՝ փետրվարի 20-ին  էլ  կմրցեն  սերբական  «Ցրվենա Զվեզդայի» հետ: Այս  հավաքի  վերջին օրը ՝ փետրվարի 23-ին  «Շախտյոըի» մրցակիցը կլինի  Ռոման  Բերեզովսկու  Մոսկվայի «Դինամոն»: Ի դեպ,  չի բացառվում ,որ  փետրվարի 22-ին  «Շախտյոր»  եւս մեկ սպարինգ անցկացնի ,որի  մրցակիցը դեռ  որոշված   չէ :






©2013 Armenian Soccer

back to top