Rate this item
(0 votes)

ՀՀ-ում պահանջարկ չունեցող հայ մարզչի օգնությամբ ղազախական «Կիզիլ Ժարն» ակումբը բարձրագույն խումբ վերադարձավ

Ղազախստանի 1-ին խմբի առաջնությունն, որին 9թիմ է մասնակցում հատեց վերջնագիծը:
Դեռ մրցաշարի ավարտից 4 տուր առաջ՝ 20-րդ տուրի   հանդդիպումներից    պարզ դարձավ,  որ     ստուգատեստում   52 և 42 միավորով 1-ին և 2-րդ տեղերում ընթացող Տալդիկորգանի «Ժետիսյուն» և Պետրոպավլովսկի «Կիզիլ Ժարն»  արդեն անհասանելի են դարձալ  մրցակիցների համար և  ժամկետից շուտ    նվաճել են բարձրագույն խմբի ուղեգիր: Նրանք նոր մրցշարջանում կփոխարինեն  երկրի  բարձրագույն խմբի  առաջնությունում նախավերջին և վերջին`11-րդ և 12-րդ տեղերը զբաղեցրած «Տարազին» և  Կոկչետավի «Օկժետպեսին»:
Առաջնության բորլոր 24 տուրերի հանդիպումների ավարտից հետո «Ժետիսյուն» 1-ին տեղը գրավեց 62 միավորով,  իսկ նրանից 18  միավորով  ետ մնացած «Կիզիլ Ժարն»  զբաղեցրեց 2 –րդ հորիզոնականը:Վերջինս 3 -րդտեղը գրաված  Alma2ii Ալմաթիի «Սպորտ Ակադեմիային» գերազանցեց  4 միավորով:
Նախկինում  «Յասիլ Բոգատիր» անվանումը   կրող  Պետրոպավլովսկի թիմը  ժամանակին բարձրագույն խմբում էր հանդես գալիս,  ու որոշ չափով համարվում էր նաև «հայկական», քանզի  տարբեր ժամանակներում այս  ակումբի մարզական պատիվը մեծ հաջողությամբ պաշտպանել  էին  նաև  ՀՀ -ից  հրավիրված ֆուտբոլիստներից:
Ներկայումս էլ այդ ակումբում հայկական հետք կա: Արդեն 3-րդ մրցաշրջանն է , որ մեծ արդյունավետությամբ  աշխատում է, և   «Կիզիլ Ժարի» դարպասապահների մարզիչ է ՀՀ  տարբեր ակումբերում և ՀՀ պատանեկան հավաքականներում աշխատած 39–ամյա  մասնագետ Ստեփան Դեմիրճյանը:
Այդ ընթացքում նրա  ջանքերով զգալիորեն բարձրացել է ակումբի դարպասպահների վարպետությունն , և նաև դրա շնորհիվ էր ,որ նախորդ 2մրցաշրջաններում էլ «Կիզիլ Ժարը» շատ մոտ էր բարձրագույն  խմբի ուղեգիր նվաճելուն:Ակումբի ղեկավարությունը գոհ է հայ մասնագետի աշխատանքից  և երկարաձգել է նրա հետ կնքած պայմանագիրը: Եվ ահա   վերջապես 3-րդ  փորձից «Կիզիլ Ժարին» հաջողվեց հասնել բաղձալի նպատակին:
Դեմիրճյանի արդյունավետ  աշխատանքի մասին են վկայում «Կիզիլ  ժարի» դարպասապահների ցուցադրած հուսալի ու  անձնուրաց խաղը:Այսպես  օրինակ,Դեմիրճյանի սաներին հաջողվել  1-ին խմբի առաջնության վերջին 8 հանդիպումներից 4-ում սեփական  դարպասը  անառիկ պահել: Բացի  այդ Դեմիրճյանի պատրաստած ներկայիս կադրերից  ակումբի   21-ամյա դարպասապահ  Թիմուրբեկ Զակիրովը հրավիրվել է Ղազախստանի երիտասարդական հավաքական:
Այնպես ,որ թիմի  այս  հաջողությունում  հայ  մասնագետն ,իսկապես  ծանրակշիռ ու մեծ ներդրում ունի:Եվ զարմանալի ու  նաև տարօրինակ է որ մշտապես որակյալ  դարպասապահների պակաս ունեցող   Հայաստանում   նման կարգի մասնագետների պահանջարկ չկա, ու նրանք  շարունակում են կադրեր պատրաստել արտասահմանյան ակումբերի համար:
Հիշեցնենք, որ   դարպասապահների  բարձրակարգ  ու փորձառու   ևս մի մարզիչ էլ՝ ՀՀազգային հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը վաղուց աշխատում է մեր հարևան երկրի՝  Իրանի  ակումբերում:
Հավելենք նաև, որ «Կիզիլ  Ժարը» բարձրագույն խմբից դուրս էր մնացել 2009թ-ին,իսկ« Ժետիսյուն» ՝ 2016թ-ին:


©2017 Armenian Soccer

back to top