Rate this item
(0 votes)

Անգլիայում հիասթափությունների հավաքականում ընդգրված Հենրիխ Մխիթարյանը 2017թ ՀՀ թիվ 1 մարզիկ ճանաչվեց

Այսօր հայտնի դարձան 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները.՝
Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան, Տիգրան Կիրակոսյան:
Նախորդ տարիների համեմատ լավագույն մարզիկներին ընտրելու ընթացակարգն այս տարի փոխվել է։ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները եւ Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։
Դեկտեմբերի 11-ից SMS հաղորդագրության միջոցով քվեարկեց հանրությունը, իսկ այսօր տասը լավագույնների իրենց տարբերակները ներկայացրին հավատարմագրված մարզական լրագրողները։ Առաջին անգամ հանրությունը հավատարմագրված լրագրողների հետ միասին մասնակցեց Հայաստանի տասը լավագույնների ձևավորմանը։ Համաձայն նոր կանոնակարգի, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:
SMS  քվերակությանը մասնակցեց ընդհանուր 29092 անձ:Ապա այսօր  դեկտեմբերի 25-ին ՀՀսպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում  անհասկանալի կարգով  և ձևաչափով հավատարմագրված 23 մարզական   լրագրողները   10  լավագույնների իրենց տարբերակները  ներկայացրին:Այս  երկու քվերակությունների 50-ական տոկոսի արդյունքների հանրագումարով  հայտարարվեց նախարարության որոշած  2017թ  ՀՀ  լավագույն մարզիկների տասնյակը:Այստեղ հավաքած  քվեներով  լավագույն տասնյակը այս տեսքն ունեցավ`
1.Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ`                  9897,62 միավոր,
2.Արթուր Ալեքսանյան,հ/հ ըմբշամարտ՝      7686,50,
3.Լևոն Արոնյան,շախմատ՝                               6148,59,
4.Գրիգոր Մխիթարյան,սամբո`                       4568,93
5.Մաքսիմ Մանուկյան, հ/հ ըմբաշմարտ՝      4377, 62,
6.Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ`            3953,65,
7.Սիմոն  Մարտիրոսյան, ծանրամարտ`        3683,72,
8.Էդգար Ստեփանաան, հեծանավազք՝           2503,92,
9.Արթուր Թովմասյան,մարմնամարզություն` 2485,95,
10.Տիգրան  Կիրակոսյան, սամբո`                        2196,90միավոր:


©2017 Armenian Soccer

back to top