Rate this item
(0 votes)

Վացկե.«Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» քիչ հավանական է»

Վերջին շրջանում ավելի ու ավելի են  շրջանառվում լուրերն այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանը  հեռանալու է  անգլիական ՄՅՈւ-ից , ու որպես տարբերակ  նշում են նրա վերադարձը  գերմանական Դորտմունդի «Բորուսիա», ուր արդեն հանդես եկել է նախկինում:
Սակայն գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս  Յոահիմ Վացկեն հերքել է այդ լուրը:Նա գտնում է, որ այդ տրանսֆերը հնարավոր չէ  ու   այդ առիթով մասնավորապես տալիսէ այսպիսի պարզաբանում.
«Ես Մխիթարյանի ՄՅՈւ  տեղափոխվելու  ֆինանսական մանրամասներին  տեղյակ եմ  ավելի լավ,քան մեկ ուրիշը:Ահա թե ինչու նման վերադարձը պատկերացնելու համար  միայն հարուստ երևակայություն պիտի ունենալ»:
Նկատենք, որ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի հետ պայմանագիր է կնքել 2016թ հուլիսի 6-ին, ու այն  ավարտվելու է 2020թ հունիսի 30-ին:
Այժմ շատ են խոսակցություններն այն մասին, թե հայ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա անգլիական  ակումբից: Նրան ձեռքբերելու ամենահավակնոտ թեկնածուն, ըստ ԶԼՄ-ի, Միլանի «Ինտերն» է:


©2017 Armenian Soccer

back to top