Rate this item
(0 votes)

«Միկայի» ծրագրերը կրկին փոփոխվում են

Կիպրոսում  ուսումնամարզական  հավաքը   շարունակվող  «Միկայի »  ծրագրերը  կրկին  որոշակի   փոփոխության  են  ենթարկվել :Ինչպես մեր թղթակցին հայտնեց «Միկայի»  մամուլի  քարտուղար  Աշոտ Մարտիրոսյանը , մասնավորապես փոփոխվել են փետրվարի 21-ին եւ 24-ին  նախատեսված ստուգողական հանդիպումների մրցակիցները : Արսպես , ստուգողական  3-րդ խաղում ՝ փետրվարի 21-ին  Ժոլտ Հոռնյակի սաների մրցակիցը  Օրենբուրգի «Գազովիկի » փոխարեն կլինի ՌԴ-ի 1-ին  խմբի  առաջնությունում 9-րդ  հորիզոնականը  զբաղեցնող Նալչիկի  «Սպարտակը», իսկ  փետրվարի  24-ին  էլ  սերբական «Չուկարիչկիի»  փոխարեն՝  ՌԴ-ի  2-րդ  խմբի առաջնության  «Կենտրոն » գոտու մրցաշարում  2-րդ  տեղում  ընթացող Վորոնեժի «Ֆակելը»: Նկատենք ,որ  ՀՀ 6-ակի գավաթակիրը  այս հավաքի  ստուգողական 1-ին խաղում  0:3 հաշվով  զիջել  է  Միխայիլ Մարկոսովի «Ուֆային» ,իսկ  2-րդում ՝ 1:0  հաշվով  հաղթել  Լեհաստանի  2-րդ  խմբի առաջնության մասնակից  Բիտովի  «Դրուտեքս Բիտովիային»:






©2013 Armenian Soccer

back to top