Rate this item
(0 votes)

«Բանանցը » հրաժարվում է բրազիլացիներից ,նախընտրում ուկրաինացիներին

Արդեն հայտնել էինք ,որ  Կիպրոսում  ուսումնամարզական հավաք անցկացնող  Երեւանի «Բանանցի» կազմում փորձաշրջան էին անցնում բրազիլացի  2  ֆուտբոլիստներ :«Բանանցի»  մամուլի  ծառայությունը տեղեկացնում  է ,որ  վերջիներս չեն համապատասխանել «Բանանցի» մարզչական  շտաբի  պահանջներին ,   եւ ակումբը  հրաժարվել  է  նրանց ծառայություններից:  Փոխարենը  Վլադիմիր Պյատենկոն «Բանանցի» օպտիմալ  կազմի  ընտրության  ճաանպարհին  շարունակում  է  վստահել  ու փորձարկել  դեռ Դոնեցկի «Մետալուրգից»    իրեն  բավական  ծանոթ  ուկրաինացի  2 երիտասարդ  խաղացողների ՝ 22-ամյա կիսապաշտպան Պավլո Գրիշչենկոյին, ու 19-ամյա  հարձակվող  Ռոմանն Դեբելկոյին:Պավլոն «Բանանցում»  փորձաշրջան  է  անցնում  թիմի կիպրոսյան 1-ին հավաքից  սկսած , իսկ Ռոմանը «Բանանցի» է  միացել այս  հավաքի  ընթացքում : Վլադիմիր  Պյատենկոյի  սաները  Հայաստան    են  վերադառնալու փետրվարի 27-ին ,իսկ մինչ  այդ  եւս  մեկ ստուգողական  հանդիպում  են  անցկացնելու  փետրվարի  25-ին : Նկատենք ,որ այս  հավաքի  ընթացքում «Բանանցը»  ստուգողական 1-ին խաղում  ոչ-ոքի ՝ 0: 0 է խաղացել ՌԴ-ի 1-ին խմբի առաջնության մասնակից «Ուֆայի» հետ ,իսկ  2-րդում ՝ 3:1 հաշվով պարտության մատնել Կիպրոսի  բարձրագույն  խմբի  առաջնության   ներկայացուցիչ ՝ «Նեա Սալամիսին»:

 

 

©2013 Armenian Soccer

back to top