Rate this item
(0 votes)

«Գանձասարին » ղազախական նոր փորձություն է սպասում


Կապանի «Գանձասար » Անթալիայում  շարունակվող ուսումնամարզական  հավաքի  շրջանակներում այսօր նախատեսում է ստուգողական 4-րդ հանդիպումն անցկացնել :Նախապես հայտարարվել էր ,որ Սեւադա Արզումանյանի սաները մրցելու են Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական  թիմի ՝ «Շախտյոր-2»-ի հետ ,սակայն վերջին պահին վերջինս հրաժարվել է պատճառաբանելով ,որ  փետրվարի 23-ին  մտադիր  է  հանդիպել  Կազանի «Ռուբինի» երիտասարդական  թիմի  հետ: Իսկ ահա «Գանձասարը» ստիպված  նոր մրցակից է գտել ղազախական ակումբների շարքում : Ակումբի ներկայացուցիչների ձեռք բերած  պայմանավորվածության  համաձայն «Գանձասարն »,  այսօր ուժերը  կչափի  Ղազախստանի  փոխչեմպիոն ՝ Պավլոդարի  «Իրտիշի» հետ:  Նկատենք ,որ մինչ այս Արզումանյանի սաները  ընթացիկ տարում ստուգողական  խաղերում  հանդիպել են արդեն  Ղազախստանի 3 ակումբների հետ՝ ՝«Օրդաբասիի» (0:4), «Վոստոկի»(0:2 )   եւ   «Օկժեպտեսի» » (0:0) հետ : Հավաքի  վերջին ՝5-րդ  ստուգողական հանդիպումում  ՝փետրվարի 24-ին  կապանցիների մրցակիցը կլինի ՌԴ-ի 1-ին խմբի առաջնությունում 14-րդ  տեղում  ընթացող Բելգորոդի «Սալյուտը»:





©2013 Armenian Soccer

back to top