Rate this item
(0 votes)

«Գանձասարը» պարտվեց նաեւ Ղազախստանի փոխչեմպիոնին

Երեկ ,Անթալիայում  ուսումնամարզական  հավաքը  շարունակող Կապանի  «Գանձասարը»  ստուգողական  4-րդ խաղում  հերթական փորձությանը  ենթարկվեց  Ղազախստանի  ներկայացուցչի հետ մրցակցությունում : Այս  անգամ  Սեւադա  Արզումանյանի սաների  մրցակիցը  Ղազախստանի  փոխչեմպիոն  Պավլոդարի«Իրտիշն»  էր: Ցավոք, կապանցիներին  հերթական  անգամ  չի  հաջողվել  հաջող քննություն  բռնել: Դեռ 1-ին  կեսում  բելոռուս    հարձակվող  Լեոնիդ Կովելի   խփած դուբլի  շնորհիվ  «Իրտիշը»   2:1  հաշվով  հաղթանակ  է  տոնել: Սա  այս տարի ղազախական 4 թիմերի հետ անցկացրած հանդիպումներում «Գանձասարի» կրած  արդեն  3-րդ պարտությունն էր : Մինչ  այդ  Արզումանյանի  սաները  պարտվել էին նաեւ Ղազախստանի բարձրագույն  խմբի  առաջնության  ներկայացուցիչներ՝ «Օրդաբասին»՝ 0:4 , «Վոստոկին»՝0:2 հաշիվներով ,ու միայն  այդ  երկրի 1-ին խմբի առաջնության  մասնակից « Օկժեպտեսի» հետ  էին կարողացել գոլազուրկ  ոչ-ոքի խաղալ : Այս հավաքի  վերջին ՝5-րդ ստուգողական խաղում  «Գանձասարը»  փետրվարի 24-ին  կհանդիպի  ՌԴ-ի  1-ին  խմբի ընթացիկ առաջնությունում  14-րդ տեղը  զբաղեցնող  Բելգորոդի «Սալյուտին»:









©2013 Armenian Soccer

back to top