Rate this item
(0 votes)

Ե՞րբ վերջապես ՀՀ ընտրանին կկարողանա ցուցադրել իր իրական ներուժին համապատասխան խաղ

Սեպտեմբերին մեկնարկող ՈՒԵՖԱ-ի  Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության նախապատրաստվողՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում  ներկայումս 91-րդ  հորիզոնկանը զբաղեցնող  ՀՀազգային հավաքականը  մարտի 27-ին Երևանում ստուգողական   խաղում 0:1 հաշվով  զիջեցին վարկանիշային ցուցակում իրենց 56աստիճանով զիջող,ու  147-րդ տեղում գտնվող Լիտվային հավաքականին, որը 3 օր առաջ Թբիլիսում  կայացած ընկերական խաղում 0:4 հաշվով տանուլ էր տվել Վրաստանի հավաքականին:
Արթուր Պետրոսյանը  այս   անգամ ևս, ինչպես մարտի 24-ի  Էստոնիայի հավաքականի հետ ստուգողական  խաղում (0:0)էր,  փորձարկեց  մի քանի մարտավարական սխեմաներ ու նոր խաղացողներ:Սակայն  գրացված արդյունքն  ամենևին էլ գոհացուցիչ չէ: Մեր ընտրանու խաղացողները մրցակցին զիջեցին հաղթանակի հասնելու ձգտումով, կամային որակներով ,խաղային կարգապահությամբ: Պետրոսյանը խաղի ավարտից հետո    հավաստիացրեց ,որ մինչև սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ Ազգերի լիգայի խաղարկության 1-ին հանդիպումը, անպայման կկարողանան շտկել բացթողները:



©2018 Armenian Soccer

back to top