Rate this item
(0 votes)

Երևանի «Արարատի» պատանեկան թիմի 3 ֆուտբոլիստ ապրիլին մարզումներ կանցկացնեն Շվեյցարիայում և Ֆրանսիայում

Ինչպես նախկինում հաղորդել էինք, Երևանի  «Արարատ» ակումբի ղեկավարությունը սկսել է նախաձեռնություն՝ կապված մանկապատանեկան դպրոցի զարգացման և փորձի փոխանակման հետ:
Ապրիլի 10 -22-ը Երևանի «Արարատ-2005 »թիմի ե 3ֆուտբոլիստ՝ Կորյուն Կիրակոսյանը, Հայկ Ավագյանը և Էրիկ Բաբայանը մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի գլխավորությամբ  կմեկնեն Շվեյցարիա՝ մասնակցելու տեղի «Ստադ Նիոն» թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաքին:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Մեր պատանի ֆուտբոլիստները մարզվելու են շվեյցարական ակումբի` իրենց հասակակիցների հետ, իսկ մարզիչ Մաքսին Առաքելյանը կմասնակցի վերապատրաստման և փորձի փոխանակման «Ստադ Նիոն» մարզիչների հետ:
Ապրիլի 17-ին  պատանի արարատցիները կմեկնեն Ֆրանսիա՝ Լիոն քաղաք, որտեղ 3 օր կանցկացնեն «Լիոն» ակումբի ակադեմիայում: Նշենք, որ այդ ժամանակահատվածում «Լիոնի» սաները մասնակցելու են պատանեկան Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, իսկ «Արարատի» պատանի ֆուտբոլիստները մարզվելու են նրանց հետ:


©2018 Armenian Soccer

back to top