Rate this item
(0 votes)

Ուզբեկստանում որակազրկված հայ մասնագետը գլխավորել է Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակը»

Ուզբեկստանի ազգային հավաքականի և Տաշքանդի Պախտակորի նախկին գլխավոր մարզի, 46-ամյա  հայազգի մասնագետ  Սամվել Բաբայանը գլխավորել է Լատվիայի չեմպիոն  Յուրմալայի «Սպարտակը»:Այս մասին  հայտնում է championat.asia-ն։ Անցած տարվա նոյեմբերին նա   ոչ միայն պաշտոնանկ էր արվել, այլև անժամկետ որակազրկվել էր Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:  Ուզբեկստանի  ֆուտբոլի ֆեդերացիան հայ մասնագետին  նաև ցմահ զրկվել էր այդ երկրում ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան, այս տարվա փետրվարի 1-ին հայ մասնագետի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները և նա կրկին կարող է շարունակել մարզչական գործունեությունը:
Հավելենք, որ Յուրմալայի «Սպարտակը» Լատվիայի գործող չեմպիոնն է: Այդ երկրի առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 1-ին: Սամվել Բաբայանը նորամուտը կնշի «Ելգավայի» հետ խաղում:
Ամռանը Յուրմալայի «Սպարտակը» հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Սամվել Բաբայանը կարող է դառնալ Ուզբեկստանը ներկայացնող առաջին մարզիչը, որի գլխավորած թիմը հանդես է գալիս ՈՒԵԱ-ի`Եվրոպայի  Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն Ուզբեկստանի հավաքականը գլխավորել է 2015-2017թթ-ը։


©2018 Armenian Soccer

back to top