Rate this item
(0 votes)

«Շիրակը» Գյումրիում հաղթեց «Փյունիկին» և 4-րդ շրջանը եզրափակեց 2-րդ տեղում

ՀՀ բարձրագույն խմբի 26-րդ առաջնության 4-րդ շրջանի 20-րդ տուրի առաջին խաղում  Գյումրիում «Շիրակը»  վստահ անցկացրեց այս շրջանում հաջող հանդես եկող  Երևանի «Փյունիկի»  հետ հանդիպումը:2-րդ խաղակեսում   61-րդ րոպեին  հմտորեն գործեց «Փյունիկի» նախկին խաղացող,  ՀՀ  երիտասարդկան հավաքականի նախկին անդամ Վարդան  Բակալյանն , ով  խփած  տպավորիչ  գոլով առաջ նղեց« Շիրակին»՝ 1:0:   21րոպե անց ՝ 82-րդ րոպեին  բարձր վարպետությամբ փայլեց ու  հաշիվը  կրկնապատկեց  «Շիրակի» լեգիոներ Մուսա Փոլ Բակայոկոն՝ 2:0: Սա 4-րդ շրջանում անցկացրած 5 հանդիպումներում «Շիրակի» տոնած արդեն 4 –րդ   հաղթանակն էր: Այս  հաղթանակից հետո Գյումրիի թիմը 31 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում: Իսկ ահա «Փյունիկն»  իր ակտիվում գրանցած 24միավորով 4-րդ շրջանից հետո էլ մնաց նախավերջին՝ 5-րդ տեղում:
20-րդ  տուրի մյուս երկու ՝ «Ալաշկերտ»  -«Գանձասար-Կապան»  և  «Բանանց» –«Արարատ »հանդիպումները տեղի են ունենալու  վաղը՝ ապրիլի 1-ին:


©2018 Armenian Soccer

back to top