Rate this item
(0 votes)

Երևանը սեփական հարկ դարձած «Գանձասար- Կապանը» Երևանում հաղթեց «Արարատին» և հավասարվեց առաջատարներին

Արդեն երկար ժամանակ է,  «Գանձասար-Կապանը» թեև  ներկացնում է Սյունիքի մարզն ու Կապանը, սակայն քանի որ Կապանում վաղուց սեփական մարզադաշտը չունի,  դեգերում է Երևանի խաղադաշտերում և միայն ձևականորեն է համարվում կապանյան ակումբ:  
Այսօր նորանշանակ գլխավոր մարզչի`Աշոտ Բարսեղյանի ղեկավարությամաբ  «Գանձասար-Կապանն»  իր 2-րդ հանդիպումն անցկացրեց ,ու  2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:Իր հերթական տնային հանդիպումը  ՀՀ առաջնության  21-րդտուրի շրջանակում  «Գանձասար- Կապանն»  անցկացրեց Երևանի «Բանանց» ակումբի արհետսկան խոտածածկով մարզադաշտում ու 3:1 հաշվով  պարտության մատնեց  ստուգատեսի   ընդգծված  հետնապահ Երևանի «Արարատին»:
Գոլեր՝   Գեղամ Հարությունյան, 10 (1:0),   Լուբամբո Մուսոնդա, 24 (2:0),   Գորան Օբրադովիչ, 47 (2:1),   Դավիթ Տանյան  Վիրիկոմ, 90 (3:1):

Այս հաղթանակը  հնարովուրություն տվեց Աշոտ Բարսեղյանի սաներին հավասարվելու  34-ական միավոր վաստակած «Շիրակին» ու «Ալաշկերտին» , և նրանց հետո  բաժանել ոչ միայն  1-3-րդ տեղերը , այլ նաև արդեն  վստահորեն  ներգրավվել  չեմպիոնական մրցավազքին:


©2018 Armenian Soccer

back to top