Rate this item
(0 votes)

ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ՀՀ  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ազգային հավաքականի մրցելույթները:
Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:
Արթուր Պետորսյանը ՀՀ հավաքականը ընդունել էր 2016թ հոկտեմբերի 26-ից  և այն գլխավորում էր իր օգնականներ Ռազմիկ Գրիգորյանի ու Սարգիս Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Նրանց ղեկավարությամբ ՀՀազգային ընտրանին անցկացրեց 12հանդիպում,որոնցից  5-ում հաղթեց, 2-ում ոչ-ոքի խաղաց, ու 5պարտություն կրեց :  
ՀՀ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:
Հիշեցնենք, որ ՀՀազգային հավաքականն այս տարի պաշտոնական 1-ին հանդիպումն անցկացնելու է Ազերի լիգայի անդրանիկ խաղարկության,  երբ սեպտեմբերի 6-ին   այդ ստուգատեսի 1-ին տուրի  շրջանակում ժամը 20:00-ին Երևանում կհյուրընկալի Լիխտենշտեյնի ընտրանուն:
Իր վերջին 2 հանդիպումներում  ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 91-րդ տեղում ընթացող ՀՀ հավաքականը Երևանում ընկերական խաղերում  Պետրոսյանի  ղեկավարությամբ մարտի 24-ին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց այդ ցուցակում  86-րդ հորիզոնականը զբաղեցնող Էստոնիյաի հավաքզկանի հետ, իսկ 3օր անց էլ`մարտի 27-ին 0:1հաշվով տանուլ տվեց ՖԻՖԱ-ի վարկանիշային   աղյուսակում 147-րդ տեղում հանգրվանող Լիտվայի հավաքականին:  

©2018 Armenian Soccer

back to top