Rate this item
(0 votes)

ՀՖՖ-ն 50 հազար դրամով տուգանել է «Շիրակ» ՖԱ-ին

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում  քննարվեցին   «Շիրակ» ՖԱ-ին վերաբերող  կարգապահական 2 հարց, որոնց արդյունքերով Գյումրու ակումբը տուգանվեց 50 հազար դրամով:
31/03/18թ. «Շիրակ»-«Փյունիկ» (ԲԽ060) խաղին «Շիրակի»   դարպասապահի մարզաշապիկի գույնը ֆուտբոլիստների մարզաշապիկների գույների համընկնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 35-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
03/04/18թ. «Գանձասար-Կապան-2»-«Շիրակ-2» (ԱԽ092) խաղին «Շիրակ-2» -ի կողմից հանդիպումը չնկարահանելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 21-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:


©2018 Armenian Soccer

back to top