Rate this item
(0 votes)

«Շիրակ»– «Բանանց» հանդիպմանն ընդառաջ

Կիրակի օրը`ապրիլի 8-ին Երևանի  «Բանանցը» մեկնելու է Գյումրի, որտեղ կհադիպի մրցաշարային աղյուսակի վերին հատվածում ստեղծված խառնաշփոթի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցնող Գյումրիի«Շիրակին»:Ի դեպ «Բանանցն» էլ 34-ական միավորով  1-3-րդ տեղերը լկիսող  «Ալաշկերտից», «Շիրակից» և  «Գանձասար-Կապանից»այժմ հետ է մնում միայն 1 միավորով:
Ովքե՞ր ասպարեզ  չեն  ելնի վաղը
Որակազրկված ֆուտբոլիստներ «Բանանցի» կազմում չկան:
«Շիրակի» կազմից այս խաղում կբացակայի իվաուարցի Մոհամեդ Կաբան, որը 7 դեղին քարտ է կուտակել: 29-ամյա իվուարցի հենակետային կիսապաշտանն այս մրցաշրջանում առաջին անգամ կողքից կդիտի «Շիրակի» մասնակցությամբ առաջնության հանդիպումը: Նա մինչ 2017/18 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում 1890 րոպե է դաշտում անցկացրել կամ որ նույնն է, առանց փոխարինման մասնակցել է առաջնության բոլոր խաղերին:
Լավ մարզավիճակ
«Բանանցը» Գյումրի է մեկնում սեփական հարկի տակ երկու անընդմեջ հաղթանակներ տանելուց հետո, ինչը  թիմին հնարավորություն է տվել ամենաիրական կերպով միանալ չեմպիոնական մրցավազքին: «Շիրակի» մոտ հաղթանակների շղթան կազմված է չորս անընդմեջ խաղից, ինչը թիմին հնարավորություն է տվել գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջնության գարնանային հատվածում միակ պարտությունը «Շիրակը» կրել է հենց «Բանանցի» հետ խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում հինգերորդ խաղը
Շիրակն ու Բանանցը հինգերորդ անգամ են մրցում ընթացիկ մրցաշրջանում: Առաջին շրջանի խաղում 1-0 հաշվով հաղթել է Շիրակը, իսկ մնացած երեք հանդիպումներում ավելի ուժեղ է գտնվել Բանանցը՝ սեփական հարկի տակ երկու անգամ հաղթելով 3-0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով;   
Հեռարձակում
Հանդիպման սկիզբը ժամը՝ 14:00-ին է: Խաղը կցուցադրվի V sport յութուբյան ալիքի ուղիղ եթերում:

©2018 Armenian Soccer

back to top