Rate this item
(0 votes)

Մոսկվայի «Արարատը» ՌԴ 2-րդ խմբի առաջնության 2-րդ հատվածը սկսեց համոզիչ հաղթանակով

Չնայած իր կազմի  զգալի փոփոխություններին ՌԴ ի 2-րդ խմբի «Կենտրոն  գոտու  մրցաշարի  միանձնյա առաջատար Մոսկվայի «Արարատը» ստոուգատեսի 2-րդ հատվածը ևս սկսեց Լիպեցկի «Մետալուրգի» նկատմամբ տոնած համոզիչ ՝ 3:0 հաշվով հաղթանակով  ու   էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Մոսկվայի  «հայկական» թիմի կազմում գոլի հեղինակ դարձան՝ հայ ֆուտբոլիստներ Արտյոմ Ավանեսյանը,Դավիթ Դավթյանն ու  Միխայիլ Պոպովը: «Արարատն »այժմ  ունի 51 միավոր, ու 13 միավորով գերազանցում է  «Ռյազանին» ,որը իր    ակտիվում գրանցել է 38 միավոր :Նկատնենք, որ «Ռյազանը» ևս որոշ  չափով «հայկական» թիմ  է ,  քանզի այդ թիմի գլխավոր մարզիչը  ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, ներկայումս  55-ամյա Գառնիկ Ավալյանն է :   Հատկանշական է, որ հաջորդ ՝ 20-րդ տուրում ապրիլի 21-ին  «հայկական» երկու թիմերը  Ռյազանում հանդիպելու են  միմյանց հետ:

©2018 Armenian Soccer

back to top