Rate this item
(0 votes)

«Արարատը» կարողացավ ոտք գցել նաև «Բանանցին»

ՀՀբարձրագույն խմբի ընթացիկ առաջնության այսօր կայացած 25-րդ տուրի խաղում  «Բանանց-1»   մարզադաշտում ստուգատեսի հետնապահ «Արարատը»   հյուրընկալել էր 24 տուրից հետո 39միավորով 2-րդ հորիզոնականում  ընթացող   և  չեմպիոնի կոչմանն  հավակնող «Բանանցին»:Արարատցիները այսօր էլ  ապացուցեցին ,որ հենց այնպես ոչ մեկին չեն պատրաստվում  միավորներ  նվիրաբերել:  Ավելին,  լրջորեն  պայքարելով առաջատարներից մեկի  հետ առաջնության հետնապահը    կարողացավ համառության ջանքերով   2:1 հաշվով հաղթանակ կորզել:  24-րդ րոպեին «Բանանցի» հարձակվող  Վալմերսոնը բացեց խաղի հաշիվը: 2-րդ խաղակեսում նախաձեռնությանն անցավ Արարատի» կողմը: Նրանց ավագի`Անդրանիկ Քոչարյանի   դուբլը  2:1 հաշվով  կամային հաղթանակ պարգևեց «Արարատին»:  Քոչարյանը նախ 56-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվն, իսկ 30րոպե անց էլ`   խաղավարտից 4 րոպե  առաջ նա 11 մետրանոցի  անվրեպ իրացումով  առաջ  մղեց իր թիմին:
«Ալաշկերտը  օգտվելով   «Բանանցի» սայթաքումից  Երևանի «Նաիրի» մարզադաշտում 4:0 հաշվով  ջախջախեց մրցաշարային աղյուսակի  իր մերձակա  հարևանին `Կապանի «Գանձասար-Կապանին»: Դա օգնեց ՀՀ  չեմպիոնին    մրցշարյաին աղյուսակում շրջանցել «Բանանցին» և հավասարվեց 1-ին տեղում ընթացող  Գյումրիի «Շիրակին»:


©2018 Armenian Soccer

back to top