Rate this item
(0 votes)

«Շիրակ» ՖԱ «Մինչև նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտայինք զբաղվել Ձեր ակումբով»

Վանաձորի  «Լոռի» ՖԱ նախագահի տարածած հայտարարությանը Գոյւմրիի «Շիրակ» ՖԱ-ն այսպես է  արձագանքել.  
«Ծանոթանալով Լոռի ՖԱ նախագահի տարածած հայտարարությանը՝ ցավով պետք է փաստենք, որ պարոն Գրիգորյանը չի տիրապետում իր իս Ակումբի ֆուտբոլիստներին վերաբերվող պատմություններին։ Մենք համակարծիք ենք, որ նման դեպքերը արատավոր են, սակայն բոլոր նման միջադեպերը պետք է հանգամանալից ուսումնասիրել՝ հետագայում կանխելու համար։
Լոռի ՖԱ ի դարպասապահ Գոռ Էլազյանը, որը խայտառակ ձևով հեռացվել է «Շիրակից»՝ պայմանավորված խաղում մեղադրվելու համար, առ այժմ շարունակում է հաջողությամբ հանդես գալ Լոռիում: «Շիրակը» ունենալով նման կասկածներ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը երկար ժամանակ հրաժարվել է Ակումբին տրամադրել իրենց մոտ եղած ապացույցները՝ զրկելով ակումբին չեմպիոնությունից։ Ի դեպ, պարոն Գրիգորյան, լինելով ՀՖՖ գործկոմի անդամ, դուք կարող եք դիմել ՀՖՖ և ստանալ ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հետաքննության արդյունքները։ Նշենք նաև, որ ՀՖՖ տիրապետում է ինֆորմացիայի, ըստ որի կասկածելի խաղերում ներգրավված է եղել նաև «Բանանցի» տխրահռչակ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն։
Մինչ նման հայտարարություն տարածելը, խորհուրդ կտաինք Ձեզ զբաղվել Ձեր ակումբով, և անհիմն չմեղադրել «Շիրակ» ակումբին։
Կոչ ենք անում բոլորին լրջանալ և կենացային հայտարարություններով հանդես չգալ՝ այս կարևոր թեմայի շուրջ։
Եվ ընհանրապես սխալ ժամանակ և թեմա եք ընտրել PR-ի համար…»:


2018 Armenian Soccer

back to top