Rate this item
(0 votes)

«Շիրակը» չկարողացավ հաղթել «Օրյոլին»

Անթալիայի  ուսումնամարզական  հավաքի  վերջին ՝ 4-րդ  ստուգողական  խաղում   ՀՀ  ընթացիկ  առաջնության  միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» ,այսօր   գոլազուրկ   ոչ-ոքի   է  խաղացել  ՌԴ-ի  2-րդ  դիվիզիոնը  ներկայացնող  «Օրյոլի» հետ  : Ակումբի  մամուլի  ծառայության տեղեկացմամբ , հանդիպման 15 –րդ  րոպեին  «Շիրակի»  դարպասապահ  Արթուր  Հարությունյանը  կարողացել է  ետ մղել  իր  դարպասին   նշանակված  11 մետրանոց  հարվածը : Ամբողջ  խաղի  ընթացքում   անընդհատ  գրոհող  «Շիրակը»  այդպես էլ չի  գտել  մրցակցի  դարպասը  գրավելու  բանալին : Նպաստավոր  դիրքերից   վրիպել   են  «Շիրակի»  լեգիոներ   քենիացի  Ջորջ  Օդհիմբոն,  Անդրանիկ  Բարիկյանը , Դավիթ  Հակոբյանն, ու  Արա Մկրտչյանը : «Շիրակը»  ավարտեց  իր  ուսումնամարզական  3-րդ  հավաքը ,եւ վաղը  արդեն  կվերադառնա    Հայաստան : Հիշեցնենք ,որ  մարտի 3-ին  ՀՀ գավաթի քառորդ  եզրափակչի  առաջին  խաղում  Վարդան  Բիչախչյանի  սաները ,ովքեր  2012-ի ՀՀ գավաթակիրներն են,   մրցելու  են «Արարատի» հետ :










©2013 Armenian Soccer

back to top