Rate this item
(0 votes)

Յուրա Մովսիսյանը դարձել է Շվեդիայի գավաթակիր

Շվեդիայի գավաթի խաղարկության եզրափակչում մայիսի 10-ին, երկրի 11-ակի չեմպիոն Ստկհոլմի «Յուրգորդենը»,  որի կազմում հանդես է գալիս ՀՀ   ազգային հավաքականի  հարձակվող,30-ամյա  Յուրա Մովսիսյանը, մրցեց «Մալմյոյի» հետ և հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով։
ՀՀ  հավաքականի ու «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված էր խաղին, բայց այդպես էլ դաշտ դուրս չեկավ, մնաց պահեստայինների աթոռին:  
Այսպիսով,   հայ գոլահար Յուրա Մովսիսյանը  իր առաջին տիտղոսը նվաճեց Շվեդիայում՝ թիմի հետ դառնալով երկրի գավաթակիր։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը շվեդական ակումբ է տեղափոխվել մարտի 26-ին ,եու  «Յուրգորդենի»  կազմում առայժմ հանդեսէեկել 3 հանդիպումներում ,այդ ընթացքում խաղադաշտում եղել է  53 րոպե, ու արժանացել է 1 կարմիր քարտի:  


©2018 Armenian Soccer

back to top