Rate this item
(0 votes)

«Գանձասարը» չկարողացավ դիմակայել նաեւ «Սալյուտին»

Անթալիայի  ուսումնամարզական  հավաքի  վերջին ՝ 5-րդ ստուգողական      խաղում   Կապանի  « Գանձասար»  կրկին  անհաջող  խաղաց  եւ  0:2 հաշվով  զիջեց  նաեւ  ՌԴ-ի  1-ին   դիվիզիոնի  ընթացիկ առաջնությունում  համեստ ՝ 14 –րդ  տեղը  զբաղեցնող  Բելգորոդի «Սալյուտին» : Սեւադա  Արզումանյանի  սաները  այս խաղում  նախ  աչքի  են  ընկել  ինքնագոլով , ապա   2 –րդ   գոլը   մրցակիցը  խփել  է  11 մետրանոց  հարվածի  հստակ  իրացումով : Այս  հավաքի  ընթացքում  ՀՀ առաջնության  բրոնզե  մեդալակիրը ,որն  իր  կազմում  այսօր  մեծ թվով լեգիոներներ ունի ,միայն  մեկ խաղում ,այն   էլ Ղազախստանի  առաջնության   բարձրագույն  խմբին  հրաժեշտ  տված Կոկչետավի  «Օկժետպեսի » հետ  մրցավեճում  է կարողացել  գոլազուրկ  ոչ- ոքի խաղալ  : «Սալյուտի»  հետ   հանդիպմանը  նախորդած   3 խաղերում  Արզումանյանի  սաները  միեւնույն  1: 2 հաշվով    պարտվել  են Ռումինիայի  առաջնության  հետնապահներից  մեկին՝ «Ունիվերսիտատեա  Կլուժին»   ու  Ղազախստանի  փոխչեմպիոն՝ Պավլոդարի  «Իրտիշին»  , իսկ  Ղազախստանի բարձրագույն  խմբի  առաջնության  նորեկ  ՈՒստ  Կամենագորսկի «Վոստոկին» էլ ՝ 0:2 հաշվով : Տեղին է նշել ,որ  արտասահմանյան  վերջին 2 ուսումնամարզական  հավաքների  ընթացքում  անցկացրած  8 հանդիպումներից  7-ում  Արզումանյանի  սաները  զիջել են մրցակիցներին,  ուընդհանուր  առմամբ  այդ  խաղերում  միայն  3 անգամ  են  կարողացել  գրավել  հակառակորդների  դարպասը , մինչդեռ  սեփական  դարպասում  ընդունել  են  15 գնդակ :  Հայրենիք  վերադառնալուց   հետո    «Գանձասարը»  կսկսի անմիջականորեն պատրաստվել  մարտի 2-ի  ՀՀ  գավաթի  քառորդ  եզրափակչի Մարտունու  «Ալաշկերտի»   հետ  առաջին  հանդիպմանը ,որը կայանալու  է  Երեւանի  «Նաիրի»  մարզադաշտում :  



©2013 Armenian Soccer

back to top