Rate this item
(0 votes)

Ժորա Հովհաննիսյանի պաշտոնական նորամուտը Ասիայի չեմպիոնների լիգայում

Լեգենդար   ֆուտբոլիստ  Խորեն   Հովհաննիսյանի   որդին՝    ՀՀ երիտասարդական    հավաքականի  նախկին  կիսապաշտպան, 25-ամյա  Ժորա  Հովհաննիսյանը   այսօր   պաշտոնական  նորամուտը  նշեց Ուզբեկստանի  չեմպիոն  Տաշքենդի  «Պախտակորի »  կազմում : Երիտասարդ  հայ  ֆուտբոլիստը  միաժամանակ  նորամուտը  նշեց Ասիայի  չեմպիոնների  լիգայի  խմբային   մրցաշարում , որտեղ   «Բ » խմբում  ընդգրկված  «Պախտակորը »  մեկնարկային  տուրում  իր  հարկի տակ  1:0  հաշվով  հաղթեց  Սաուդյան Արաբիան  ներկայացնող «Ալ –Իթթիֆակին» : Հովհաննիսյանը ,որ   տարեսկզբին  է  Տաշքենդի «Լոկոմոտիվից»  տեղափոխվել   «Պախտակոր» ,այս   խաղում   թիմի  մեկնակային  կազմում էր, եւ   ակտիվորեն  գործում  էր  աջ  կիսապաշտպանի  դիրքում ,անհրաժեշտության  դեպքում  օգնում    նաեւ պաշտպաններին,  ու փոխարինվեց   72-րդ  րոպեին : Հետաքրքիր է թերեւս այն ,որ  հենց  նրան  փոխարինած  Թեմուրհաջի  Աբդուխոլիկովը  73-րդ րոպենին  դարձավ  հաղթական  միակ   գոլի  հեղինակը :

Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» կազմում   ունեցած   գերազանց  ելութների  համար  Ժորա Հովհաննիսյանը   ճանաչվել  էր  2012-ի   Ուզբեկստանի  առաջնության   լավագույն  լեգիոներ : Նկատենք ,որ  «Բ»  խմբում  «Պախտակորից» ,  ու «Ալ- Իթթիֆակից»  բացի  հանդես  են  գալիս  նաեւ  Քաթարը ներկայացնող « Լախվիա»  եւ  ԱՄԷ-երի  ՝ «Ալ Շաբաբը» : Հավելենք նաեւ ,որ  արդեն  մարտի  3-ին Ուզբեկստանի  առաջնության  1-ին  տուրում Հովհաննիսյանի  թիմը  Տաշքենդում  կհյուընկալի  «Նավբախորին»:








©2013 Armenian Soccer

back to top