Rate this item
(0 votes)

Արևմտյան Հայաստանի հավաքականը ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել ¼-րդ փուլի արգելքը

Լոնդոնում շարունակվում է մայիսի 31-ից   չճանաչված երկրների  16ընտրանիների մասնակցությամբ  CONIFA-ի   հոնավու ներքո ընթացող ֆուտբոլի աշխարհի 3-րդ առաջնությունը:
ՀՀազգային հավաքականի նախկին խաղացողներ Հարություն Վարդանյանի և ԱրաԱդամյանի ղեկավարությամբ  ստուգատեսում հանդես եկող Արևմտյան Հայաստանի  ընտրանին գերազանց  ելույթ  ունեցավ ու D խմբում տանելով 2 հաղթանակ   ու 1 ոչ-ոքի խաղալով  գրավեց 1-ին տեղն ու իրավունք նվաճեց քառորդ եզրափակչում հանդես գալև պայքարել 1-8-րդտեղերի համար:  
Ցավոք Գյումրիի «Շիրակ» ի նախկին ֆուբոլիստներ Վարդանյանի և Ադամյանի   սաներին  չհաջողվեց հաղթահարել ¼-րդ փուլի արգելքը : Նրանք 0:4 հաշվով տանուլ տվեցին CONIFA-ի դասակարգման աղյուսակում 5-րդ հորիզոնականում  ընթացող  Սեկեյի մարզի հավաքականն ,որը C  խմբում 2-րդ տեղն է գրավել: Նկատնենք,  որ այդ վարկանիաշյաին աղյուսակում ներկայումս   10-րդ տեղում ընթնացող Արևմտյան Հայաստանի  հավաքականը  խմբային մրցաշրում 1:0 հաշովո պարտության էր մատնել այդ աղյուսակը գլխավորող Պենջաբի ընտրանուն:
Այժմ 5-8-րդ տեղերի համար պայքարում  Արևմտյան Հայաստանի հավաքականը  հունիսի  7-ին կմրցի Կասկադիայի հետ, որը քառորդ եզրափակչում հունիսի 5-ին իր  հերթին 1:3 հաշվով զիջել է  Կարպատալիային :
Երեկ տեղի ունեցած  քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումներում գրանցվել են ՝

Բարավա- Հյուսիս.Կիպրոս,`0:8
Պադանիա- Փենջաբ՝2:0:
Հունիսի 7-ին`

կիսաեզրափակչում՝1-4-րդ տեղերի համար պայքարում  կմրցեն `
Հյուսիս.Կիպրոս- Պադանիա,
Կարպատալիա- Սեկեյի մարզ:

5-8-րդ տեղերի համար `
Բարավա -Պենջաբ:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-Կասկադիա:



©2018 Armenian Soccer

back to top