Rate this item
(0 votes)

«Ալաշկերտը»` ՈՒԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում 134-րդն է

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային ակումբների դասակարգման թարմացված աղյուսակը:
ՀՀ վերջին երեք մրցաշրջանների  չեմպիոն «Ալաշկերտը» 236 ակումբների մեջ զբաղեցնում է 134-րդ հորիզոնականը: Այս մասաին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:  «Ալաշկերտն» ունի 1,000 վարկանիշ:
Հիշեցնենք, որ այս տարի «Ալաշկերտը» Հայաստանը կրկին կներկայացնի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Դասակարգման աղյուսակում ներկայացված հայկական մյուս երեք ակումբները` «Շիրակը» (210-րդ հորիզոնական), «Գանձասար-Կապանը» (221) և «Փյունիկը» (227) ունեն 0.250 վարկանիշ:
Նշենք, որ առաջին հորիզոնականում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է:


©2018 Armenian Soccer

back to top