Rate this item
(0 votes)

«Ալաշկերտը» հունիս 4-ից վերսկսեց մարզումները

Հունիսի 4-ին  ՀՀգործող չեմպիոն «Ալաշկերտը» գլխավոր մարզիչ  Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ սեփական ստադիոնում վերսկսեց մարզումները` նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:Այս մասին հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից:
Առայժմ բացակայում են ՀՀ  հավաքականի ճամբարում գտնվող ֆուտբոլիստները և լեգեոներները:
Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտն» ի տարբերություն նախորդ տարիների պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից` նախնական փուլի փոխարեն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին, իսկ որակավորման առաջին փուլի հանդիպումները` հուլիսի 10-11-ին և 17-18-ին:
Նախատեսված է ուսումնամարզական հավաք արտերկրում, «Ալաշկերտի» կազմում կլինեն փոփոխություններ և համալրումներ, ինչի մասին կհայտնենք առաջիկայում:


©2018 Armenian Soccer

back to top