Rate this item
(0 votes)

«Շիրակը» «Արարատին» կհյուրընկալի Իջեւանում

ՀՀ   ընթացիկ   առաջնության   միանձնյա  առաջատար  եւ  ՀՀ գավաթակիր  Գյումրիի  «Շիրակը»   վերադարձավ  Անթալիայում ընթացած   ուսումնամարզական  2 շաբաթյա  հավաքից , որտեղ  նաեւ ստուգողական  4 հանդիպում  ունեցավ  :  Ակումբի  մամուլի  ծառայության  տեղեկացմամբ  հավաքի  ընթացքում  թիմի  կազմում  փորձաշրջան   էին  անցնում  մի  քանի  ֆուտբոլիստներ : Ակումբը  հրաժարվեց   նիգերիացի   հարձակվող   Նակե   Պրինցի ծառայություններից : Իսկ ,ահա , հարձակողական  ոճի կիսապաշտպան , 20-ամյա  սենեգալցի  Դամե  Դիոպի  հետ  2,5 տարվա  պայմանագիր  կնքվեց:  Մոտակա  օրերին   պայմանագրեր    կկնքվեն  նաեւ   գանացի  21-ամյա  պաշտպան  Սամուել  Կյերեի , քենիացի  20-ամյա  հարձակվող    Ջորջ  Օդհիամբո  Օգուտոյի  , 19-ամյա պաշտպան  Դավիթ  Մարիկյանի  ,եւ «Շիրակ-2»-ի 17-ամյա  հարձակվող  Արամ   Մուրադյանի    հետ : Երկու  օր  հանգստանալուց  հետո  Վարդան Բիչախչյանի   սաները   կսկսեն   մարզվել   Իջեւանի  «Արնար»  մարզադաշտում , որտեղ   էլ   ի  դեպ,   մարտի 3-ին  ՀՀ գավաթի խաղարկության  քառորդ   եզրափակիչի  առաջին  խաղում կհյուրընկալեն   «Արարատին» :   









©2013 Armenian Soccer  


back to top