Rate this item
(0 votes)

ՀՀ չեմպիոն «Ալաշկերտը» հստակեցնում է առաջիկա նախապատրաստական ծրագրերը

Հայտնի է դարձել ՀՀգործող չեմպիոն  «Ալաշկերտի» նախապատրաստական ծրագիրը` ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին ընդառաջ:
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից,  թիմի առաջին ուսումնամարզական հավաքը կկայանա հունիսի 14-20` Հանքավանում, որտեղ նախատեսված է 1 ստուգողական հանդիպում:
Հունիսի 26-ից հուլիսի 4-ը նախատեսված է ուսումնամարզական հավաք  Բելառուսի մայրաղաքաղաք Մինսկում, որտեղ «Ալաշկերտը» արդյունավետ հավաք անցկացրեց նաև նախորդ տարի: Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն:
«Ալաշկերտի» կազմում կատարվելիք փոփոխությունների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում:

©2018 Armenian Soccer

back to top