Rate this item
(1 vote)

«Ուրարտուն » կմասնակցի « Պինսկի Գարուն- 2013» ավանդական մրցաշարին

Այս  օրերին  նորաստեղծ   Երեւանի «Ուրարտուի» գործադիր  տնօրեն   Արտակ   Մելիքյանը   գտնվում  է  Բելառուսի մայրաքաղաք  Մինսկում, եւ զբաղվում  է  թիմի  նախապատրաստական  շրջանի  մոտակա ծրագրերի  կարգավորման   հարցերով: Նրա   տեղեկացմամբ  «Ուրարտուն »   գլխավոր   մարզչի՝ Արմեն  Սանամյանի  ղեկավարությամբ  մարտի 6-ին  Երեւանից  կուղեւորվի  Մոսկվա , ուր   նրանց  կմիանան  թիմի  ռուսաստանցի  լեգիոներներն  ու  նոր փորձարկվելիք  մի  քանի ֆուտբոլիստներ : Մարտի  7-ին  թիմը  կմեկնի Մինսկ ,որտեղ   4-օրյա կարճատեւ   ուսումնամարզական  հավաք  կանցկացնի : Արդեն  ձեռք բերված  համաձայնության  արդյունքներով  «Ուրարտուն»  Բելառուսի   Պինսկ   քաղաքում  մարտի 11-13ը  կմասնակցի  այստեղ   կազմակերպվող մինչ մրցաշրջանային  ավանդական մրցաշարի : «Պինսկի Գարուն-2013»  անվանումը  կրող   այդ  ստուգատեսին   հրավիրվել  են  մասնակցելու  4 թիմ :  Սպասվում է ,որ  «Ուրարտուի»  մրցակիցների  թվում կլինեն  Բելառուսի  բարձրագույն խմբի  առաջնության   մասնակից  մեկ   եւ   1-ին  խմբի ՝  2 թիմ :








©2013 Armenian Soccer

back to top