Rate this item
(0 votes)

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել Մ 19 ՀՀ ընտրանու հարձակվողի հետ

ՀՀՀ փոխչեմպիոն Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 20-ամյա հարձակվող Էրիկ Պետրոսյանի հետ: Այս մասին իրազեկում է  ակումբի լրատվական ծառայությունը:

Էրիկ Պետրոսյանը ֆուտբոլասերներին հայտնի է «Փյունիկում» և   մինչև 19 տարեկանների ՀՀ  հավաքականի կազմում իր ելույթներով:

«Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ «Բանանցի» մարզչական շտաբի ուշադրությանը և հնարավորություն ունեմ ելույթներս շարունակելու այս ակումբում: Գիտակցում եմ, որ առջևում ինձ քրտնաջան և մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի կարողանամ արդարացնել այդ վստահությունը և օգտակար լինեմ իմ նոր թիմին»,- ասել է «Բանանցի» նորեկը:

«Էրիկ Պետրոսյանի որակներին լավ ծանոթ եմ պատանեկան հավաքականի կազմում իր ելույթներից: Նա տարբերվում է հարձակման գծում իր ոչ ստանդարտ գործողություններով: Երիտասարդ և հեռանակարային ֆուտբոլիստ է: Ճիշտ նվիրումով աշխատելու դեպքում բարձրակարգ ֆուտբոլ խաղալու լավ հնարավորություն ունի»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հավելենք նաև, որ բացի  մինչև 19 և 21 տարեկանների ՀՀ  հավաքականներում հանդես գալուց, Էրիկ Պետրոսյանը 2016 թ-ին հրավիրվել է նաև ՀՀ ազգային հավաքական:


©2018 Armenian Soccer

back to top