Rate this item
(0 votes)

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 2018Թ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՓԼԵՅ ՕՖՖ-ՈՒՄ 2-ՐԴ ԼՈՒՐՋ ՍԱՅԹԱՔՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ

Լոնդոնում շարունակվում է մայիսի 31-ից   չճանաչված երկրների  16ընտրանիների մասնակցությամբ  CONIFA-ի   հոնավու ներքո ընթացող ֆուտբոլի աշխարհի 3-րդ առաջնությունը:
ՀՀազգային հավաքականի նախկին խաղացողներ Հարություն Վարդանյանի և ԱրաԱդամյանի ղեկավարությամբ  ստուգատեսում հանդես եկող Արևմտյան Հայաստանի  ընտրանին գերազանց  ելույթ  ունեցավ ու D խմբում տանելով 2 հաղթանակ   ու 1 ոչ-ոքի խաղալով  գրավեց 1-ին տեղն ու իրավունք նվաճեց քառորդ եզրափակչում հանդես գալև պայքարել 1-8-րդ տեղերի համար:  
Ցավոք, Գյումրիի «Շիրակի»  նախկին ֆուբոլիստներ Վարդանյանի և Ադամյանի   սաները փլեյ- օֆֆի   հանդիպումներում անհաւող հանդես եկան, ու միևնույն 0:4 հաշվով պարտություններ  կրեցին նախ CONIFA-ի դասակարգման աղյուսակում 5-րդ հորիզոնականում  ընթացող  Սեկեյի մարզի, իսկ երեկ 5-8-րդ տեղերի համար մրցավեճում էլ  Կասկադիայի ընտրանուն:  
Այժմ վաղը `հունիսի 9-ին 7-8-րդ տեղերի համար  մրցապայքարում Արևմտյան Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Բարավայի հետ, որը երեկ 5:8-րդ տեղերի պայքարում  0:5 հաշվով տանուլ տվել  Պենջաբի հավաքականին:Վերջինս հունիսի 9-ին  5-6-րդ տեղերի համար մրցավեճում կմրցի Կասկադիայի   ընտրանու հետ: Կարպատալիյաիև Հյուսիսյանին Կիպրոսի հավաքականները:Իսկ   բրոնզե մեդալը կխաղարկեն Պադանիայի և Սեկեյի մարզի  ընտրանիները:


©2018 Armenian Soccer

back to top