Rate this item
(0 votes)

«Բանանցի» 5 ֆուտբոլիստ որոշեցին չշարունակել իրենց կարիերան ակումբում

ՀՀ փոխչեմպիոն Երևանի  «Բանանց» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթներն ավարտել են ֆուտբոլիստներ Նորայր Գյոզալյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մատվեյ Գույգանովը, Ալեքսանդր Ջոկովիչը և Հայկ Ոսկանյանը:Այս մասին հայտնում են ակումբի լրատվական ծառայությունից:  Սա մի փոքր տարօրինակ ու անհասկանալի  է,քանի որ այն տեղի է ունենում եվրոլիգայի խաղակության մեկնարկի նախաշեմին:  
Նշված ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր հինգ ֆուտբոլիստներին  ակումբում իրենց կատարած աշխատանքի ու ներդրման համար և հաջողություն է մաղթում հետագա գործունեության ընթացքում:
Ակումբի լավագույն խաղացողներից մեկն համարվող Նորայր Գյոզալյանն, ով ասյ ակումբի սանն է, ու իր կարիերայի մեծ մասն անցկացրել էՀՀփոխչեմպիոնի կազմում ,   «Բանանց» էր վերադարձել 2016/17 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նախորդ երկու մրցաշրջաններում Գյոզալյանը «Բանանցի» կազմում մասնակցել էր   բարձրագույն խմբի 28 հանդիպում և դարձել   5 գոլի հեղինակ:
Գևորգ Հովհաննիսյանը «Բանանցում» էր 2017/18 մրցաշրջանի ընթացքում և մասնակցեց 11 հանդիպման:

Կենտրոնական պաշտպան Մատվեյ Գուգյանովը «Բանանցի» կազմում 2017/18 մրցաշրջանում մասնակցել է Բարձրագույն խմբի 20 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ:
Սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչը 25 անգամ է Բարձրագույն խմբի 2017/18 մրցաշրջանում «Բանանցի» մարզաշապիկով դուրս եկել խաղադաշտ և խփել է 1 գնդակ:դուրս եկել խաղադաշտ և խփել է 1 գնդակ:
Կենտրոնական հարձակվող Հայկ Ոսկանյանը, որը հայտարարել է ֆուտբոլիստի կարեիրան ավարտելու մասին, «Բանանցի» կազմում նախորդ երկու մրցաշրջաններում անցկացրել է 19 հանդիպում:


©2018 Armenian Soccer

back to top