Rate this item
(0 votes)

Դարպասապահ Անատոլի Այվազովի պայմանագիր է ստորագրել ՀՀ փոխչեմպիոն «Բանանցի»հետ

22-ամյա դարպասպահ Անատոլի Այվազովը  վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է ՀՀ  բարձրագույն խմբի  առաջնությունում՝ հանդես գալով «Փյունիկի» և «Շիրակի» կազմում:

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանցում»: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանցը», քանի որ երևում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջև մեծ խնդիրներ է դնում և կան հեռանկարներ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է հայտնվել մի թիմում, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում: Իմ խնդիրն  է աշխատել և ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Ես եկել եմ, որ խաղամ և ինձնից կախված ամեն ինչ կանեմ:

Արդեն շատ լավ տպավորություններ եմ ստացել: Տղաներից շատերի հետ նախկինում էլ ծանոթ էի և բոլոր պայմանները կան աշխատելու համար: Ամեն ինչ բարձր մակարդակի »,- ասել է «Բանանցի» նորեկ Այվազյովը:

Այվազովի տեղափոխությունը հետևյալ կերպ է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

«Անատոլի Այվազովը երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում բավական հաջող հանդես եկավ: Նա շատ լավ հասկանում ու կարդում է խաղը, բավական լավ է խաղում ոտքով:

Թիմի առջև իրեն ներկայացնելիս ասացի, որ մենք ֆուտբոլիստի չենք բերում մեկ ուրիշի փոխարեն: Հիմա ունենք երեք բարձրակարգ դարպասապահ և կխաղա նա, ով ուժեղ կլինի: Լինելու է առողջ մրցակցություն»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

©2018 Armenian Soccer

back to top