Rate this item
(0 votes)

Քրիս Դևիս. «Մեզ սպասվում է դժվար ճանապարհորդություն` դեպի Հայաստան»

ՀՀ 3-ակի  չեմպիոն Ալաշկերտին ՉԼ-ի որակավորման 1-ին փուլի մրցակից Շոտլանդիայի   49-ակի չեմպիոն «Սելթիկի» մամուլի ծառայության հետ զրույցում վիճակահանությունը մեկնաբանել է թիմի ավագ մարզիչ Քրիս Դևիսը: Շոտլանդական թիմը գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Մեզ սպասվում է դժվար ճանապարհորդություն` դեպի Հայաստան: Պատասխան խաղը կանցկացնենք տանը, ինչը դրական է մեզ համար: Եթե մենք ցուցադրենք մեր խաղամակարդակը, ապա կհաղթենք, սակայն չենք պատրաստվում թերագնահատել մրցակցին: Մենք գիտենք, որ այսպիսի թիմերի դեմ խաղերում կարելի է դժվարությունների հանդիպել: Հավանական է, որ Հայաստանում չափազանց շոգ կլինի, սակայն մենք պատրաստ ենք դրան: Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը»,- իր հերթին նշեց Դևիսը:
«Ալաշկերտ» — «Սելթիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
«Սելթիկ» — «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին (տեղի ժամանակով` ժամը19:45-ին):

©2018 Armenian Soccer

back to top