Rate this item
(0 votes)

2018/2019թթ մրցաշրջանի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8թիմ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019թթ  մրցաշրջանի  ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը:
Այսպիսով,ՀՀ  բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի ութ թիմով:  ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են,որ ՀՀ բարձրագույն խմբի  առաջնության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

©2018 Armenian Soccer

back to top