Rate this item
(0 votes)

Գյումրիի «Շիրակը» չի լուծարվել.«Շիրակ-2» կմասնակցի ՀՀ 1-ին խմբի առաջնությաննու ՀՀ գավաթի խաղարկությանը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019թթ մրցաշրջանի ՀՀ  1-ին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:
2018/19թթ  մրցաշրջանի  ՀՀ գավաթի խաղարկությանը կմասնակցեն «Ալաշկերտ», «Բանանց», «Լոռի ՖԱ», «Գանձասար-Կապան», «Փյունիկ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Արցախ», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:
Այսպիսով, ՀՀ 1-ին խմբի առաջնությունը կմեկնարկի 11 թիմով, իսկ ՀՀ գավաթի խաղարկությունում կմասնակցի 12 ակումբ: Հավելենք, որ ՀՀ բարձրագույն և Ա1-ին խմբի առաջնությունների, ինչպես նաև  ՀՀ գավաթի խաղարկության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:


©2018 Armenian Soccer

back to top