Rate this item
(0 votes)

Արցախի ֆուտբոլի նորաստեղծ լիգայի առաջնությունը 8թիմ է մասնակցելու


Արցախում ֆուտբոլային լիգա կստեղծվի: Նորաստեղծ լիգայի  առաջնության մեկնարկը կտրվի հուլիսի 14-ին, կմասնակցեն 8 թիմեր:
Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են լիգայի հիմնադիրներ Սևան Ասլանյանն ու Հրաչ Յագանը, ովքեր նաև այլ մանրամասներ են ներկայացրել:
Սևան Ասլանյանը, որը նաև «Արցախ» ակումբի սեփականատերն է, ներկայացրեց կատարված և դեռ կատարվելիք աշխատանքները.
«Ստեղծվում է Արցախի ֆուտբոլային լիգա, որին կմասնակցեն 8 թիմեր՝ Ստեփանակերտի «Լեռնային Արցախ», «Երազանք», «Ասկերան», «Մարտունի», «Ճարտար», «Մարտակերտ», «Վանք» և «Շուշի»: Նախատեսում ենք ավելացնել ևս 2 թիմ:
Առաջնությունը մեկնարկի հուլիսի 14-ին և կտևի մինչև նոյեմբեր կեսեր: Նոր մրցաշրջանն արդեն կսկսվի մարտ ամսին՝ ֆորմատը տարբեր կլինի Հայաստանի առաջնությունից: Այն, ինչ մեկնարկելու է հիմա, մեզ համար փորձնական բնույթ ունի: Հուսով ենք՝ ամեն ինչ բարեհաջող կընթանա:
Խաղերն առայժմ անցկացվելու են 2 մարզադաշտում՝ Ստեփանակերտի ու Ասկերանի: Բայց աշխատանքներ ենք կատարում Ճարտարի մարզադաշտում, որը մի քանի տարի առաջ է կառուցվել: «Մարտունին» ու «Մարտակերտը» ևս հաջորդ մրցաշրջանում խաղերը կանցկացնեն տնային խաղադաշտերում: Հետագայում նախատեսում ենք աշխատանքներ կատարել նաև «Շուշիի» ու «Վանքի» համար:
Գրասենյակը կլինի Արցախում: Եվս մեկ գրասենյակ կունենանք Ժնևում: Հրաչ Յագանը ապրում է Ժնևում, այնտեղ է գտնվում նաև ՈՒԵՖԱ-ի գրասենյակը:
Ներքին առաջնությունը, որը կմեկնարկի հուլիսի 14-ին, կլինի փորձնական և կավարտվի նոյեմբերի 18-ին»:

©2018 Armenian Soccer

back to top