Rate this item
(0 votes)

«ԱՐԱՐԱՏԸ» ԵՎՍ ՎԵՐՋԱՊԵՍ ՎԵՐԱՍԿՍԵՑ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 26-ին   Ձորաղբյուրի մարզաբազայում Երևանի «Արարատի»  ֆուտբոլիստները մարզում են անցկացրել՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:  Այս  մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Մինչ այդ  լուրեր էին պտտվում այն մասին,որ հունիսի 21-ից նախատեսված մարզումները ակումբի ֆուտբոլիստները չէին անցկացնում, քանի որ պահանջում էին Արկադի Անդրեասյանի հրաժարակը:  
Թիմի երեկվա մարզումը անցկացրել է  «Արարատի»  մարզիչ Ալբերտ Սաֆարյանը:
Հայտարավել  է նաև, որ «Արարատն» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Յուրի Գարեգինյանի հետ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Գարեգինյանին և մաղթել է նորանոր հաջողություններ հետագա մարզական գործունեության մեջ:
Արդեն հայտնի է դարձել, որ Յուրի Գարեգինյանը կարիերան կշարունակի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր ստացած, ՀՀ  1-ին խմբի առաջնությնում  2-րդ  տեղը  գրաված «Արցախի» կազմում:  


©2018 Armenian Soccer

back to top