Rate this item
(0 votes)

Եվրոլիգայի հանդիպումն առաջին անգամ կանցկացվի «Բանանց» մարզադաշտում

Երևանի  «Բանանց» մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի կողմից գնահատվել է որպես 2-րդ կատեգորիայի մարզադաշտ, ինչը նշանակում է, որ   ՀՀփոխչեմպիոնը կարող է Եվրո- լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացնել սեփական մարզադաշտում:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Այսպիսով, Եվրոլիգայի որակավորման առաջին փուլի՝ «Սարաևոյի» հետ  առաջին հանդիպումը կանցկացվի  Երևանի «Բանանց» մարզադաշտում:

«Բանանց» - «Սարաևո» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին,ժամը 17:30-ին:

Հիշեցնենք, որ նախկինում «Բանանցն» իր տնային միջազգային հանդիպումներն անցկացրել է «Հանրապետական» մարզադաշտում:


©2018 Armenian Soccer

back to top